05.10.2018   ՀԱՍՏԱՏՎԵԼ Է 2018-2019թթ. ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

Մայրաքաղաքում 2018-2019թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից որոշում է կայացվել 2018-2019թթ. ձմռան  ծրագիրը հաստատելու մասին:

Համաձայն որոշման, քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող ընկերություններն ու կազմակերպությունները պարտավորություններ են ստանձնել ձմռան ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մասնավորապես նախատեսվում է Ստեփանակերտ քաղաքի փողոցների և բակերի, զբոսայգիների և պուրակների մաքրում, զբոսայգիներում և պուրակներում գտնվող շատրվանների կոնսերվացման աշխատանքների կազմակերպում, անհրաժեշտ քանակի աղի, ավազի և համապատասխան պարագաների ձեռքբերում և պահեստավորում, մեքենա-մեխանիզմների նորոգում, տարեց ծառերի  և ճյուղերի հատում ու երիտասարդացում, մեքենաների մասնակի վերանորոգում և այլն:

Մի շարք աշխատանքներ են ծրագրվում <<Ջրմուղ-կոյուղի>>, Ակադեմիկոս  Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ընկերությունների մասով:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն