Մայրաքաղաքում 2018-2019թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից որոշում է կայացվել 2018-2019թթ. ձմռան ծրագիրը հաստատելու մասին:
Համաձայն որոշման, քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող ընկերություններն ու կազմակերպությունները պարտավորություններ են ստանձնել ձմռան ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մասնավորապես նախատեսվում է Ստեփանակերտ քաղաքի փողոցների և բակերի, զբոսայգիների և պուրակների մաքրում, զբոսայգիներում և պուրակներում գտնվող շատրվանների կոնսերվացման աշխատանքների կազմակերպում, անհրաժեշտ քանակի աղի, ավազի և համապատասխան պարագաների ձեռքբերում և պահեստավորում, մեքենա-մեխանիզմների նորոգում, տարեց ծառերի և ճյուղերի հատում ու երիտասարդացում, մեքենաների մասնակի վերանորոգում և այլն:
Մի շարք աշխատանքներ են ծրագրվում <<Ջրմուղ-կոյուղի>>, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ընկերությունների մասով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն