Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.36  դրամ
EUR   545.47  դրամ
RUB   6.88  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
31.05.2017   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով օրերս ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության` ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Գ.Լուսավորիչ-Հ.Թումանյան խաչմերուկում տեդադրվել է  լուսացուցային ժամանակակից նոր սարքավորում, ինչը կնպաստի մեքենաների երթևեկության հստակ համակարգմանն ու <<բեռնաթափմանը>>:

Հիշյալ տարածքում ճանապարհային ոստիկանության մասնագետների կողմից միաժամանակ իրականացվել են հորիզոնական գծանշման աշխատանքներ: Ըստ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Է.Ավանեսյանի, կշարունակվեն քայլեր ձեռնարկվել քաղաքի լուսացույցերի նորոգման և նորերի տեղադրման ուղղությամբ:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն