Բնակչության անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով օրերս ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության` ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Գ.Լուսավորիչ-Հ.Թումանյան խաչմերուկում տեդադրվել է լուսացուցային ժամանակակից նոր սարքավորում, ինչը կնպաստի մեքենաների երթևեկության հստակ համակարգմանն ու <<բեռնաթափմանը>>:
Հիշյալ տարածքում ճանապարհային ոստիկանության մասնագետների կողմից միաժամանակ իրականացվել են հորիզոնական գծանշման աշխատանքներ: Ըստ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Է.Ավանեսյանի, կշարունակվեն քայլեր ձեռնարկվել քաղաքի լուսացույցերի նորոգման և նորերի տեղադրման ուղղությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն