Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.58  դրամ
EUR   593.23  դրամ
RUB   8.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.04.2017   ԱՅՑ` <<ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ>> ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻՆ

ԽՆԿԱՐԿՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

 

Ապրիլի 24-ին Արցախի մայրաքաղաքում ևս նշվել է Հայոց Մեծ եղեռնի տարելիցը: Առավոտից մինչ երեկո չէր դադարում Ստեփանակերտի <<Զանգակատուն>> տանող մարդկանց հոսքը: Այստեղ էին շտապում պետական այրերն ու զինվորականները, Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի վետերանները, մտավորականության ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները: Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող պաստառները, որ վկայում են ժողովրդի  համախմբվածության և անսասան կամքի մասին, նաև արտահայտությունն էին այն ճշմարտության, որ այլևս երբեք ցեղասպանություն թույլ  չի տրվի, քանզի զգոն և մշտարթուն են Հայաստանում և Արցախում, ամբողջ հայ  ժողովուրդն է այսօր բռունցքվել ոխերիմ թշնամու դեմ:

Ժամը 11-ին մայրաքաղաքի հասարակությանը միացան երկրի ղեկավարները` Բակո Սահակյանի գլխավորությամբ: Նրանք գլուխ խոնարհեցին անցյալ դարում մարդկության դեմ իրագործված ամենադաժան ոճրագործության` Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին` ծաղիկներ տեղադրելով հուշարձան-կոթողին: Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն:

Այցելելով <<Զանգակատուն>>, մյուս կառույցների հետ  քաղաքացիական իր պարտքն է կատարել նաև  Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Մինչև երեկո շարունակվում  էր մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ նրանք իրենց բաժին ծաղիկներն էին խոնարհում և ոգեկոչում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը:

.

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն