Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
07.10.2016   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի և պետական բյուջեի միջոցների հաշվին մայրաքաղաքում շարունակվում են արտաքին լուսավորման համակարգի բարելավման, լուսավոր տարածքների ընդարձակման ուղղությամբ տարվող աշխատանքները:  Ընդ որում, առանձնակի  ուշադրություն է սևեռվում ծայրամասային փողոցների լուսավորմանը:

Ըստ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի, վերջերս  արդյունավետ աշխատանքներ են իրականացվել Հին Աջափնյակ թաղամասի արտաքին լուսավորման համակարգում: Մասնավորապես ապամոնտաժվել են սեփական տարածքներից 10 կվ օդային  և վերակառուցվել 0.4 կվ և արտաքին լուսավորման համակարգի օդային գծերը: Նշված թաղամասում տեղադրվել են էներգախնայող լամպերով թվով  20 նոր լուսատուներ:

Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել նաև Ուլուբաբյան փակուղում և 3-րդ Նագորնայա փողոցում, որտեղ տեղադրվել են համապատասխանաբար` 16 և 5 էներգախնայող լամպերով նոր լուսատուներ:

Արտաքին լուսավորման համակարգը  էականորեն  բարելավվել է` Ալեք Մանուկյան հուշարձանի և հարակից տարածքի, Սայաթ-Նովայի կիսանդրու, Ադմ.Իսակովի N4ա շենքի  դալանի և Ադմ.Իսակովի N2 շենք տանող աստիճանների ու բակի շրջակայքում:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն