Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի և պետական բյուջեի միջոցների հաշվին մայրաքաղաքում շարունակվում են արտաքին լուսավորման համակարգի բարելավման, լուսավոր տարածքների ընդարձակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ընդ որում, առանձնակի ուշադրություն է սևեռվում ծայրամասային փողոցների լուսավորմանը:
Ըստ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի, վերջերս արդյունավետ աշխատանքներ են իրականացվել Հին Աջափնյակ թաղամասի արտաքին լուսավորման համակարգում: Մասնավորապես ապամոնտաժվել են սեփական տարածքներից 10 կվ օդային և վերակառուցվել 0.4 կվ և արտաքին լուսավորման համակարգի օդային գծերը: Նշված թաղամասում տեղադրվել են էներգախնայող լամպերով թվով 20 նոր լուսատուներ:
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել նաև Ուլուբաբյան փակուղում և 3-րդ Նագորնայա փողոցում, որտեղ տեղադրվել են համապատասխանաբար` 16 և 5 էներգախնայող լամպերով նոր լուսատուներ:
Արտաքին լուսավորման համակարգը էականորեն բարելավվել է` Ալեք Մանուկյան հուշարձանի և հարակից տարածքի, Սայաթ-Նովայի կիսանդրու, Ադմ.Իսակովի N4ա շենքի դալանի և Ադմ.Իսակովի N2 շենք տանող աստիճանների ու բակի շրջակայքում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն