Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.10.2016   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵԼ Է ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

   Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի մասնագիտական տոնը նշվել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտում:

 Մշակույթի և երիտասարդության պալատում հիշարժան տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որ կազմակերպվել էր ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի, մշակույթի և երիտասարդության նախարարությունների համագործակցությամբ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական մյուս այրերի հետ ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 Տոնի առիթով հանրապետության ուսուցիչներին շնորհավորական ուղերձ է հղել  նախագահ Բակո Սահակյանը: Հանդիսավոր միջոցառմանը գործընկերներին գերատեսչության և անձամբ իր անունից շնորհավորել է նաև կրթության. գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

 Երեկոյին կայացած համերգին ինքնատիպ ծրագրով ներկայացել և ուսուցիչներին ողջունել է Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշիյանի անվան ֆիլարմոնիայի էստրադային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանի գլխավորությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն