Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.81  դրամ
EUR   544.32  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.04.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲՈԼՈՐ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻՆ

 

Շարունակվում է մայրաքաղաք Երևանից ու Հայաստանից ամենատարբեր բնակավայրերից Արցախին տրամադրվող աջակցությունը` ֆինանսական միջոցների, սննդամթերքի, դեղորայքի և շինանյութերի տեսքով:

Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օրերս Ստեփանակերտ է ժամանել ամենատարբեր մթերքներով ծանրաբեռ ավտոմեքենաների շարասյունը, որը գլխավորում էր քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:

Շատերի թվում,  Արցախին ցուցաբերած օգնության մեջ իրենց ընգծված մասնաբաժինն ունեն <<Ապավեն>>, <<Երևանջուր>>, <<Սանիթեք>>, <<Երքաղլույս>> ընկերություններն ու Կ.Դեմիրճյանի անվան <<Երևանի մետրոպոլիտենը>>, որոնց ղեկավարներին, բարեգործության բոլոր կազմակերպիչներին իր շնորհակալությունն է հայտնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն