Շարունակվում է մայրաքաղաք Երևանից ու Հայաստանից ամենատարբեր բնակավայրերից Արցախին տրամադրվող աջակցությունը` ֆինանսական միջոցների, սննդամթերքի, դեղորայքի և շինանյութերի տեսքով:
Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օրերս Ստեփանակերտ է ժամանել ամենատարբեր մթերքներով ծանրաբեռ ավտոմեքենաների շարասյունը, որը գլխավորում էր քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Շատերի թվում, Արցախին ցուցաբերած օգնության մեջ իրենց ընգծված մասնաբաժինն ունեն <<Ապավեն>>, <<Երևանջուր>>, <<Սանիթեք>>, <<Երքաղլույս>> ընկերություններն ու Կ.Դեմիրճյանի անվան <<Երևանի մետրոպոլիտենը>>, որոնց ղեկավարներին, բարեգործության բոլոր կազմակերպիչներին իր շնորհակալությունն է հայտնել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն