Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.97  դրամ
EUR   528.87  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
07.09.2015   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հումանիտար օգնություն` սոցիալապես անապահով ընտանիքներին

 

Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների միջև հաստատված բարեկամության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են փոխայցելությունները, ամենատարբեր ոլորտներում` կապերի ընդլայնմանն ու խորացմանը միտված ձեռնարկումները, որոնց արդյունքում նորանոր հաջողություններ են արձանագրվում:

Ասվածի վառ ապացույցներից են Երևանի Դավթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների պատվիրակությունների հաճախակի այցելությունները` Ստեփանակերտ, որոնց կողմից աջակցություն է ցուցաբերվում քաղաքապետարանի համապատասխան բաժիններին ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցներին: Վերջերս Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարության հերթական այցի ժամանակ, մի շարք ծրագրերի շարքում, նաև հումանիտար օգնություն  բաժին հանվեց սոցիալապես անապահով ընտանիքներին:

Քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի հավաստմամբ, Նորք-Մարաշ վարչական շրջանի կողմից` որպես օգնություն ստացած 400 զույգ ամառային և ձմեռային կոշիկները տրամադրվում են առավել կարիքավոր ընտանիքներին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն