Հումանիտար օգնություն` սոցիալապես անապահով ընտանիքներին
Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների միջև հաստատված բարեկամության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են փոխայցելությունները, ամենատարբեր ոլորտներում` կապերի ընդլայնմանն ու խորացմանը միտված ձեռնարկումները, որոնց արդյունքում նորանոր հաջողություններ են արձանագրվում:
Ասվածի վառ ապացույցներից են Երևանի Դավթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների պատվիրակությունների հաճախակի այցելությունները` Ստեփանակերտ, որոնց կողմից աջակցություն է ցուցաբերվում քաղաքապետարանի համապատասխան բաժիններին ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցներին: Վերջերս Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարության հերթական այցի ժամանակ, մի շարք ծրագրերի շարքում, նաև հումանիտար օգնություն բաժին հանվեց սոցիալապես անապահով ընտանիքներին:
Քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի հավաստմամբ, Նորք-Մարաշ վարչական շրջանի կողմից` որպես օգնություն ստացած 400 զույգ ամառային և ձմեռային կոշիկները տրամադրվում են առավել կարիքավոր ընտանիքներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն