Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.08.2015   ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակվում են Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպումներն ընտրողների հետ:

Օգոստոսի 21-ին Ս.Գրիգորյանը հյուրընկալվել է  ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում, ուր նա նախընտրական իր ծրագիրն է ներկայացրել հավաքվածներին, կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քաղաքական նշանակությունը` երկրի կյանքում: Անդրադառնալով վերջին շրջանում քաղաքապետարանի  կողմից ամենատարբեր ոլորտներում  իրականացված ծրագրերին, քաղաքապետի թեկնածուն ընդգծել է գերակա այն խնդիրները, որոնք ծառացած են քաղաքային իշխանությունների առաջ և ընտրվելու դեպքում` ինքը մտադիր է դրանք կյանքի կոչել:

Պարոն Գրիգորյանն անխուսափելի է համարում քաղաքաշինության բնագավառում մեկնարկած այն բարեփոխումները, որոնք միտված են մայրաքաղաքի բարեկարգմանն ու ճարտարապետական դեմքի պահպանմանը: Ելնելով խնդիրների առաջնահերթությունից, նա իր նկատառումները հայտնեց Ստեփանակերտի բարեկարգման, սանիտարական մաքրության և կանաչապատման, տրանսպորտի, արտաքին լուսավորության բարելավման վերաբերյալ, խոսեց քաղաքի կենսապահովման կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության, կրթության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտում ծրագրվող  անելիքների մասին: Սուրեն Գրիգորյանն իր ելույթում  առանձնակի  կարևորեց բնակչության սոցիալական  հիմնախնդիրների նկատմամբ սրտացավ  գտնվելու ու մարդկանց կարեկից լինելու  անհրաժեշտությունը, ինչը նրա կարծիքով, յուրաքանչյուր պաշտոնյայի համար պարտադիր պահանջ պիտի հանդիսանա:

Հանդիպման վերջում քաղաքապետի թեկնածուն  պատասխանել է ընտրողների տարաբնույթ հարցերին` խոստանալով դրանց լուծմանը գործնական աջակցություն  ցուցաբերել:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն