Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.31  դրամ
EUR   542.36  դրամ
RUB   7.54  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.07.2015   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և հիմք ընդունելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 18-ի           <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա տոնակատարության մասին>> N474-Ա որոշման 2-րդ կետը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանհռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով` քաղաքային հանձնաժողով /համաձայն հավելվածի/ստեղծելու մասին: Այն կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

Հանձնաժողովին հանձնարարված է կազմել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը` մինչև 2015 թվականի հուլիսի 25-ը ու ներկայացնել կառավարական հանձնաժողովի քննարկմանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն