ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 18-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա տոնակատարության մասին>> N474-Ա որոշման 2-րդ կետը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանհռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով` քաղաքային հանձնաժողով /համաձայն հավելվածի/ստեղծելու մասին: Այն կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Հանձնաժողովին հանձնարարված է կազմել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը` մինչև 2015 թվականի հուլիսի 25-ը ու ներկայացնել կառավարական հանձնաժողովի քննարկմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն