23.02.2015 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սիրելի ստեփանակերտցիներ
Վերջին օրերին տեղացած աննախադեպ առատ ձյունը որոշակի խնդիրներ և դժվարություններ է ստեղծել մայրաքաղաքում: Ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները շարունակվում են փողոցներում ու բակերում, մայթերում և պուրակներում, մշտադալար ծառերն ու թփերն ազատվում են ձյան ծանրությունից: Քաղաքում գրեթե լիովին վերականգնվել է տրանսպորտային երթևեկությունը, կենսաապահովման կառույցների լիարժեք ու անխափան գործունեությունը: Դրա հետ մեկտեղ` առաջին հայացքից թեթև թվացող մի շարք հարցեր մտահոգության խնդիր են մնում: Ձյան հաստ շերտից վնասվել են որոշ տանիքներ ու պատշգամբներ, պաստառներ, գովազդային վահանակներ և առանձին ենթակառուցվածքներ: Քաղաքապետարանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հետևանքների վերացման ուղղությամբ: Ելնելով ստեղծված իրավիճակից, խնդրում ենք` խստորեն պահպանել անվտանգության կանոնները և պատահարներից խուսափելու համար զգուշանալ ձնհալի արդյունքում` տանիքներից <<գահավիժվող>> ձնագնդերից ու կանխատեսվող այլ առարկաներից: Միաժամանակ կոչ ենք անում բնակչությանը` ակտիվ մասնակցություն ցուցաբերել բազմաբնակարան շենքերի բակերի ու հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին:
Ստեփանակերտի <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերություն
|
< Վերադառնալ |