Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

23.02.2015

 Սիրելի ստեփանակերտցիներ

 

Վերջին օրերին տեղացած աննախադեպ առատ ձյունը որոշակի խնդիրներ  և դժվարություններ է ստեղծել մայրաքաղաքում: Ձնամաքրման և ձնահեռացման  աշխատանքները շարունակվում են փողոցներում ու բակերում, մայթերում և պուրակներում, մշտադալար  ծառերն ու թփերն ազատվում են ձյան ծանրությունից: Քաղաքում գրեթե լիովին վերականգնվել է տրանսպորտային երթևեկությունը,  կենսաապահովման կառույցների լիարժեք ու անխափան  գործունեությունը:

Դրա հետ մեկտեղ` առաջին հայացքից թեթև թվացող մի շարք հարցեր մտահոգության խնդիր են մնում: Ձյան հաստ շերտից վնասվել են որոշ տանիքներ ու պատշգամբներ, պաստառներ, գովազդային վահանակներ և առանձին ենթակառուցվածքներ: Քաղաքապետարանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում հետևանքների վերացման ուղղությամբ:

Ելնելով ստեղծված իրավիճակից, խնդրում ենք` խստորեն պահպանել անվտանգության կանոնները և պատահարներից խուսափելու  համար զգուշանալ  ձնհալի արդյունքում` տանիքներից  <<գահավիժվող>> ձնագնդերից  ու կանխատեսվող այլ առարկաներից: Միաժամանակ կոչ ենք անում բնակչությանը` ակտիվ մասնակցություն ցուցաբերել բազմաբնակարան շենքերի բակերի ու հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին:

 

 

Ստեփանակերտի  <<Բնակարանային շահագործման

տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերություն