Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.08.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին:

Որոշման համաձայն, մայրաքաղաքի մշակույթի օջախներում, կրթական և մշակութային հիմնարկներում անցկկացվեն ԼՂՀ հռչակման օրվան նվիրված միջոցառումներ և հանդիսություններ: Քաղաքի ուսումնական հաստատություններում 2014-2015 ուսումնական տարվա առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձինև այդ օրը անցկկացվեն խաղաղության դասեր: Տոնական ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև մարզական միջոցառումներ, համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նախատեսվում է ծրագրել ուխտագնացություն` դեպի Ամարաս վանք:

Անկախության հռչակման տարեդարձին նվիրված միջոցառումները կեզրափակվեն  տոնական համերգով և հրավառությամբ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար