Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին:
Որոշման համաձայն, մայրաքաղաքի մշակույթի օջախներում, կրթական և մշակութային հիմնարկներում անցկկացվեն ԼՂՀ հռչակման օրվան նվիրված միջոցառումներ և հանդիսություններ: Քաղաքի ուսումնական հաստատություններում 2014-2015 ուսումնական տարվա առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձինև այդ օրը անցկկացվեն խաղաղության դասեր: Տոնական ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև մարզական միջոցառումներ, համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նախատեսվում է ծրագրել ուխտագնացություն` դեպի Ամարաս վանք:
Անկախության հռչակման տարեդարձին նվիրված միջոցառումները կեզրափակվեն տոնական համերգով և հրավառությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար