Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.13  դրամ
EUR   525.98  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.06.2014   ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Համաձայն մայրաքաղաք Ստեփանակերտի արտաքին լուսավորման բարելավման ծրագրի, շարունակվում են ծայրամասային փողոցների /թաղամասերի/ արտաքին  լուսավորման համակարգի  ներդրման աշխատանքները:

Գործընթացը  գլխավորապես իրականացվում է Նաբերեժնայա-Աջափնյակ տանող ճանապարհին, Ենիկոլոպովի, Գագարինի անվան փողոցներում, Դուդինի 2-րդ նրբանցքում, Մկրտչյան փակուղում և նրբանցքում: Ընդհանուր առմամբ տեղադրվել են 30 էլեկտրասյուններ, 33 լուսատուներ: Բարեկարգ լուսավորության ցանցի երկարությունը կազմում է  շուրջ 1.4 կիլոմետր:

Նպատակ ունենալով ապահովել մայրաքաղաքի արտաքին լուսավորման համակարգի  անվթար գործունեությունը, լիովին վերակառուցվել և հիմնանորոգվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորման ցանցը: Հնամաշ մալուխային գծերը փոխարինվել են 1.9կմ երկարությամբ նոր, մեկուսացված մետաղալարերով:

Ինչպես տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանը, առաջիկայում նախատեսվում է արտաքին լուսավորման բարելավման  և համակարգի վերակառուցման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել նաև քաղաքի Կամո փողոցում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար