Համաձայն մայրաքաղաք Ստեփանակերտի արտաքին լուսավորման բարելավման ծրագրի, շարունակվում են ծայրամասային փողոցների /թաղամասերի/ արտաքին լուսավորման համակարգի ներդրման աշխատանքները:
Գործընթացը գլխավորապես իրականացվում է Նաբերեժնայա-Աջափնյակ տանող ճանապարհին, Ենիկոլոպովի, Գագարինի անվան փողոցներում, Դուդինի 2-րդ նրբանցքում, Մկրտչյան փակուղում և նրբանցքում: Ընդհանուր առմամբ տեղադրվել են 30 էլեկտրասյուններ, 33 լուսատուներ: Բարեկարգ լուսավորության ցանցի երկարությունը կազմում է շուրջ 1.4 կիլոմետր:
Նպատակ ունենալով ապահովել մայրաքաղաքի արտաքին լուսավորման համակարգի անվթար գործունեությունը, լիովին վերակառուցվել և հիմնանորոգվել է Ազատամարտիկների փողոցի լուսավորման ցանցը: Հնամաշ մալուխային գծերը փոխարինվել են 1.9կմ երկարությամբ նոր, մեկուսացված մետաղալարերով:
Ինչպես տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանը, առաջիկայում նախատեսվում է արտաքին լուսավորման բարելավման և համակարգի վերակառուցման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել նաև քաղաքի Կամո փողոցում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար