Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   485.86  դրամ
EUR   549.22  դրամ
RUB   7.58  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.05.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

<<Մայիս, հաղթանակների ամիս>>. այս խորագիրն է կրում մայրաքաղաքի դպրոցների աշակերտների` ստեղծագործական լավագույն շարադրությունների մրցույթը, որ նվիրված է Մեծ հաղթանակի 69-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 22-րդ տարեդարձներին: Արդեն ամփոփվել են  մրցույթի արդյունքները և հայտնի դարձել հաղթողների անունները: Եվ սա առիթ էր, որպեսզի Ստեփանակերտի քաղաքապետարանում արժևորվեր դպրոցականների, ինչպես նաև նրանց լեզվի և գրականության ուսուցիչների լավ աշխատանքը:

Ողջունելով ներկաներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորեց նրանց Մայիսյան եռատոնի և մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ ուսման մեջ, երջանկություն և խաղաղություն: Նշանակալի իրադարձության կապակցությամբ հյուրերին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը:

Այնուհետև քաղաքապետ Ս.Գրիգորյանը մրցույթում 1-ին և 2-րդ տեղերը գրաված աշակերտներին պարգևատրեց Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվոգրերով` հանձնելով նրանց նաև հուշանվերներ: Դպրոցականների ստեղծագործական ընդունակություններին նպաստելու համար խրախուսվեցին նաև համապատասխան դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչները:

Միջոցառման ավարտին մայրաքաղաքի  կրթօջախների լեզվի և գրականության ուսուցիչների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ ԼՂՀ վաստակավոր ուսուցչուհի Անահիտ Պողոսյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար