16.03.2020 Մրցույթի հայտարարություն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովը հայտարարում է Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ հետևյալ թափուր երթուղիների համար
Ց Ա Ն Կ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ. 2.Ավտոբուսի` հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական, կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր. 3.Ավտոբուսի այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.. 4.Վարորդի՝ վարորդական վկայական, աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ, անձնագիր և ՀԾՀ մասին տեղեկանք կամ սոցիալական քարտ. 5.Փակ ծրարով երթուղու սպասարկման ընթացքում առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը: 6.Կազմակերպության արտադրական բազայի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում):
Մրցույթը կկայանա 2020 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ին, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա 3-րդ նրբանցք N32 հասցեում գտնվող «ՏԵԽՆՈ ՍԵՐՎԻՍ» ՓԲԸ տարածքում: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մրցույթի մասնակցության հայտը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնեն Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ` ԱՀ, ք.Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 22 հասցեով: Մրցույթի մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ընդունվում են մինչև 2020 թվականի ներառյալ ապրիլի 10-ը՝ աշխատանքային օրերին և ժամերին: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել (047) 94-15-02 հեռախոսահամարով:
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||
< Վերադառնալ |