Մրցույթի հայտարարություն

16.03.2020

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովը հայտարարում է Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ հետևյալ թափուր երթուղիների համար

 

 

 

Հ/հ

 

 

Երթուղու համարը

 

 

Երթուղու անվանումը

        Պահանջվող ավտոբուսի

    

     Դասը

Քանակը(ներառյալ պահուստային ավտոբուսների)

 

1.

 

 

 

10

 

 

Հին Արմենավան - Հաղթանակի հրապարակ (երթակարգավարական կետ) 10ա

     Փոքր

8

 

Նաբերեժնայա-Աջափնյակ- Հաղթանակի հրապարակ (երթակարգավարական կետ) 10բ

Հատուկ փոքր

3

2.

12

Մարշալ Բաղրամյան նրբանցք – Հաղթանակի հրապարակ (երթակարգավարական կետ) -Մարշալ Բաղրամյան նրբանցք

Հատուկ փոքր

4

 

3.

 

14

 

Կրուգովայա - Հաղթանակի հրապարակ (երթակարգավարական կետ)

    

     Փոքր

 

8

 

4.

 

15

Արեշ թաղամաս - Հաղթանակի հրապարակ (երթակարգավարական կետ) - Հանրապետական Հիվանդանոց

Հատուկ փոքր

 

5

 

5.

 

16

Առաքել Առաքելյան - Հանրապետական Հիվանդանոց - Հաղթանակի հրապարակ (երթակարգավարական կետ)

 

      Փոքր

 

8

 

6.

 

       18

Բագրատ ՈՒլուբաբյան - Հաղթանակի հրապարակ (երթակարգավարական կետ) - Սասունցի Դավիթ

Հատուկ          փոքր

 

5

                                                             

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ.

2.Ավտոբուսի` հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական, կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր.

3.Ավտոբուսի այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ..

4.Վարորդի՝ վարորդական վկայական, աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ, անձնագիր և ՀԾՀ մասին տեղեկանք կամ սոցիալական քարտ.

5.Փակ ծրարով երթուղու սպասարկման ընթացքում առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը:

6.Կազմակերպության արտադրական բազայի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում):

 

   Մրցույթը կկայանա 2020 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ին, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա      3-րդ նրբանցք N32 հասցեում գտնվող «ՏԵԽՆՈ ՍԵՐՎԻՍ» ՓԲԸ տարածքում:

   Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մրցույթի մասնակցության հայտը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնեն Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ` ԱՀ, ք.Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 22 հասցեով:

   Մրցույթի մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ընդունվում են մինչև 2020 թվականի

ներառյալ ապրիլի 10-ը՝ աշխատանքային օրերին և ժամերին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել (047) 94-15-02 հեռախոսահամարով: