28.10.2019 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացել է հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործությունների թեմաներով նկարների ցուցահանդեսի բացումը, որը հեղինակել են կրթօջախի սաները: Ձեռնարկումը, որն իրականացվել է ոգևորությամբ և գրողի նկատմամբ ունեցած մեծ սիրով, գնահատանքի է արժանացել այցելուների կողմից: Ցուցահանդեսին ծանոթացել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Նա միաժամանակ ներկա է գտնվել կենտրոնի թատերական խմբի բեմադրած Մեծն լոռեցու <<Բարիկենդանը>> ներկայացմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |