ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

28.10.2019

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացել է հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործությունների թեմաներով նկարների ցուցահանդեսի բացումը, որը հեղինակել են  կրթօջախի սաները: Ձեռնարկումը, որն իրականացվել է  ոգևորությամբ և գրողի նկատմամբ ունեցած մեծ սիրով, գնահատանքի է արժանացել  այցելուների կողմից:

Ցուցահանդեսին ծանոթացել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Նա միաժամանակ ներկա է գտնվել կենտրոնի թատերական խմբի բեմադրած Մեծն լոռեցու  <<Բարիկենդանը>> ներկայացմանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն