03.10.2019 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԻՄԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Ստեփանակերտի մարզական թիմը, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը մասնակցում էր ՀՀ Ծաղկաձոր քաղաքում անցկացված տարեցների հանրապետական առաջնությանը, երկրորդ պատվավոր տեղը նվաճած է վերադարձել տուն` արժանանալով գավաթի և դրամական պարգևի: Թիմի մասնակիցներն իրենց ուժերն են չափել շաշկու, շախմատի և նարդու, դարսի և բասկետբոլի գնդակի նետման մարզաձևերում: Մրցույթ առանձնապես աչքի է ընկել թիմի անդամ Էդուարդ Առուշանյանը, ով պարգևատրվել է մեդալով և արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |