ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԻՄԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

03.10.2019

 

Ստեփանակերտի մարզական թիմը, որ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը մասնակցում էր ՀՀ Ծաղկաձոր քաղաքում անցկացված տարեցների հանրապետական առաջնությանը, երկրորդ պատվավոր տեղը նվաճած է վերադարձել տուն` արժանանալով գավաթի և դրամական պարգևի:

Թիմի մասնակիցներն իրենց ուժերն են չափել շաշկու, շախմատի և նարդու, դարսի և բասկետբոլի գնդակի նետման մարզաձևերում: Մրցույթ առանձնապես աչքի է ընկել թիմի անդամ Էդուարդ Առուշանյանը, ով պարգևատրվել է մեդալով և արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն