17.06.2019   <<ՀՈՎԱՆՈՑՆԵՐԻ ԱՐԱՀԵՏԸ>> ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ստեփանակերտի Ն.Ստեփանյանի անվան զբոսայգում կայացել է <<Հովանոցների արահետ>> փառատոնը` գույների և լույսերի ներդաշնակ համադրմամբ: Միջոցառմանը, որ ուղեկցվել է երգ-երաժշտությամբ, պարերով, իրենց մասնակցությունն են բերել մայրաքաղաքի ամենատարբեր տարիքի մարդիկ: Բնականաբար, օրվա գլխավոր հերոսները հանդիսացել են փոքրիկները` իրենց ուրախ և անհոգ ժպիտներով, հեքիաթային տրամադրությամբ:

<> ֆբ էջի հայտարարած լավագույն ընտանիք մրցույթում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի վիքիակումը /Stepanakert Wikiclub-ի վեիքիընտանիքը/:

<<Հովանոցների արահետ>> նախաձեռնության հեղինակ Նատելլա Դանիելյանի գաղափարը կյանքի է կոչվել <<ՕՍՄ>> հիմնադրամի շնորհիվ:

Երաժշտական համարներով փառատոնի մասնակիցներին ողջունել են քաղաքապետարանի մշակույթի տան կոլեկտիվի անդամները:

Փառատոնը կայացել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն