Ստեփանակերտի Ն.Ստեփանյանի անվան զբոսայգում կայացել է <<Հովանոցների արահետ>> փառատոնը` գույների և լույսերի ներդաշնակ համադրմամբ: Միջոցառմանը, որ ուղեկցվել է երգ-երաժշտությամբ, պարերով, իրենց մասնակցությունն են բերել մայրաքաղաքի ամենատարբեր տարիքի մարդիկ: Բնականաբար, օրվա գլխավոր հերոսները հանդիսացել են փոքրիկները` իրենց ուրախ և անհոգ ժպիտներով, հեքիաթային տրամադրությամբ:
<
<<Հովանոցների արահետ>> նախաձեռնության հեղինակ Նատելլա Դանիելյանի գաղափարը կյանքի է կոչվել <<ՕՍՄ>> հիմնադրամի շնորհիվ:
Երաժշտական համարներով փառատոնի մասնակիցներին ողջունել են քաղաքապետարանի մշակույթի տան կոլեկտիվի անդամները:
Փառատոնը կայացել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն