07.03.2019   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի ծրագիրը, որի համաձայն մարտի 15-ից ապրիլի 15-ը մեծածավալ աշխատանքներ են նախատեսվում  իրականացնել: Ապրիլի 20-ը մայրաքաղաքում հայտարարված է  համաքաղաքային շաբաթօրյակ:

Ըստ միամսյակի  միջոցառումների ծրագրի, պետական գերատեսչությունները, հիմնարկ-ձեռնարկություններն ու ուսումնական հաստատությունները, ընկերությունները, անկախ սեփականության ձևից, կմասնակցեն սանմաքրության և կանաչապատման աշխատանքներին, կկատարեն ծառատունկ, կբարեկարգեն պետական շինությունների և բնակելի շենքերի շրջակայքը:

Քաղաքապետարանի պատասխանատուներին, մասնավորապես`  աշխատանքների նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի անդամներին, հանձնարարված է արդյունավետ համակարգել  ծրագրված միջոցառումները և նպաստել մայրաքաղաքի բարեկարգմանը, նախապատրաստմանը սանմաքրմանն ու կանաչապատմանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն