22.01.2019   ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄՈՏ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ  2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին քաղաքապետարանի պատասխանատուներ, մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, քննարկումների արդյունքում հստակեցվել են 2019թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող  կապիտալ ներդրումների ծախսերը` ըստ ոլորտների և ուղղությունների:

Համաձայն նախագծի, քաղաքային համայնքի միջոցների հաշվին 178146.9 հազար դրամ կհատկացվի մայրաքաղաքում կապիտալ շինարարության համար: Մասնավորապես գումարներ են նախատեսվում  սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանների կապիտալ վերանորոգման, հենապատերի և աստիճանների կառուցման, մանկական խաղահրապարակների և տաղավարների շինարարության ու վերանորոգման, արտաքին լուսավորման համակարգի բարելավման, ճանապարհային երթևեկության նշանների պատրաստման ու տեղադրման և այլ ծրագրերի իրականացման համար:

Համայնքի 2019թ.բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ընթացիկ նորոգման ծախսերը գլխավորապես բաժին են ընկնում ճանապարհային  առանձին հատվածների, մայթերի ու եզրաքարերի ընթացիկ վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի վերելակների, ներքին ջրագծերի և կոյուղագծերի սպասարկմանը, շենքերի և առանձնատների տանիքների վերանորոգմանը, նկուղների մաքրմանը, ճանապարհային լուսակիրների սպասարկմանը, փողոցների գծանշմանը ու անվանատախտակների տեղադրմանը, կանաչ տարածքների ընդլայնմանը և այլն:

Քաղաքապետն ամփոփելով խորհրդակցությունը, ներկաներին հորդորել է առանձնացնել առաջնահերթությունները և ձեռնամուխ լինել ծրագրերի իրագործմանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն