15.11.2018 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ
Մայրաքաղաքի հետ կապված կենսական նշանակության խնդիրներ, ինչպես նաև կազմակերպչական բնույթի տարբեր հարցեր են քննարկվել նոյեմբերի 15-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրվել էին մի շարք կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտ քաղաքի արտակարգ իրավիճակների բաժնի պետը, այլ պաշտոնյաներ: Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է բազմաբնակարան շենքերի նկուղներում ձևավորված ապաստարանների կահավորման անհրաժեշտության վրա, հրահանգել այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքներ իրականացնել: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ամանորի տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ: Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող ընկերությունների պատասխանատուներից փորձել է պարզել ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը ու մի շարք հանձնարարություններ տվել նրանց:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |