11.10.2018 ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
<<Վալեքս Գարդեն>> հյուրանոցային համալիրի խաղահրապարակում ավարտվեց մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների /կոլեկտիվների/ միջև անցկացված մինի ֆուտբոլի քաղաքային առաջնությունը, որը կազմակերպել էր Ստեփանակերտի քաղաքապետարանը` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ: Մրցությանը մասնակցում էին 9 թիմեր, որոնք բաժանվել էին 2 ենթախմբերի /շրջանաձև եղանակով ի հայտ են բերվել ուժեղագույն 2 թիմեր/: Մրցանակային տեղերի համար պայքարը շարունակվել է <<խաչաձև եղանակով>>: Առաջնությունում հաղթող է ճանաչվել Արցախի Պաշտպանության բանակի թիմը: Երկրորդ տեղը գրավել է ԱԻՊԾ, իսկ երրորդ տեղը` ԱՀ Ոստիկանության թիմը: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևով, իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցրսծ ՊԲ թիմը ԿԳՍ նախարարության կողմից նաև արժանացել է գավաթի: Պարգևները մրցակակիրներին են հանձնել ԿԳՍ սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը և Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |