ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

11.10.2018

 

<<Վալեքս Գարդեն>> հյուրանոցային համալիրի խաղահրապարակում  ավարտվեց մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների /կոլեկտիվների/ միջև անցկացված մինի ֆուտբոլի  քաղաքային առաջնությունը, որը կազմակերպել էր Ստեփանակերտի քաղաքապետարանը` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:

Մրցությանը մասնակցում էին 9 թիմեր, որոնք բաժանվել էին 2 ենթախմբերի /շրջանաձև եղանակով ի հայտ են բերվել  ուժեղագույն 2 թիմեր/: Մրցանակային տեղերի համար պայքարը շարունակվել է  <<խաչաձև եղանակով>>:

Առաջնությունում հաղթող է ճանաչվել  Արցախի Պաշտպանության բանակի թիմը: Երկրորդ տեղը գրավել է ԱԻՊԾ, իսկ երրորդ  տեղը`  ԱՀ  Ոստիկանության թիմը:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները  պարգևատրվել են պատվոգրերով և դրամական պարգևով, իսկ առաջին պատվավոր տեղը զբաղեցրսծ ՊԲ թիմը ԿԳՍ նախարարության կողմից նաև արժանացել է գավաթի: Պարգևները մրցակակիրներին են հանձնել ԿԳՍ սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը և Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն