24.09.2018   ՏՈՆԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՆԱԿՆԿԱԼԸ

ԳԵՂԵՑԻԿ ՆՎԵՐ`ԹԱՂԱՄԱՍԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

 

Քաղաքի օրը գեղեցիկ անակնկալ է մատուցվել Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի բնակիչներին, մասնավորապես` փոքրիկներին: Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում շահագործման է հանձվել մանկական նորակառույց խաղահրապարակը, որը հագեցած է ժամանակակից խաղասարքերով ու տաղավարներով, կանաչ գոտիներով, սիզամարգերով:

Խաղահրապարակի շինարարությունն իրակացրել է <<Դոբրոստրոյ>> ընկերությունը: Տնօրեն` Արթուր Առաքելյանի հավաստմամբ, աշխատակիցների կողմից հնարավոր բոլոր պայմանները ստեղծվել են երեխաների լիարժեք հանգստի և ժամանցի կազմակերպման համար: Ճաշակով, գեղարվեստորեն ձևավորվել են տաղավարները, սալիկապատվել միջտարածքային ճեմուղիները:

Մանկական խաղահրապարակի հանդիսավոր բացմանը  ներկաներին  Ստեփանակերտի օրվա, ինչպես նաև նորակառույցի շահագործման առիթով շնորհավորել, խաղաղություն ու երջանկություն է մաղթել փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:    

Տոնական միջոցառումն եզրափակվել է Ստեփանակերտի մշակույթի տան համույթի պատրաստած համերգային ծրագրով:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն