ԳԵՂԵՑԻԿ ՆՎԵՐ`ԹԱՂԱՄԱՍԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Քաղաքի օրը գեղեցիկ անակնկալ է մատուցվել Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի բնակիչներին, մասնավորապես` փոքրիկներին: Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքում շահագործման է հանձվել մանկական նորակառույց խաղահրապարակը, որը հագեցած է ժամանակակից խաղասարքերով ու տաղավարներով, կանաչ գոտիներով, սիզամարգերով:
Խաղահրապարակի շինարարությունն իրակացրել է <<Դոբրոստրոյ>> ընկերությունը: Տնօրեն` Արթուր Առաքելյանի հավաստմամբ, աշխատակիցների կողմից հնարավոր բոլոր պայմանները ստեղծվել են երեխաների լիարժեք հանգստի և ժամանցի կազմակերպման համար: Ճաշակով, գեղարվեստորեն ձևավորվել են տաղավարները, սալիկապատվել միջտարածքային ճեմուղիները:
Մանկական խաղահրապարակի հանդիսավոր բացմանը ներկաներին Ստեփանակերտի օրվա, ինչպես նաև նորակառույցի շահագործման առիթով շնորհավորել, խաղաղություն ու երջանկություն է մաղթել փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Տոնական միջոցառումն եզրափակվել է Ստեփանակերտի մշակույթի տան համույթի պատրաստած համերգային ծրագրով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն