14.08.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ` ԱՌԱՋԻԿԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ Է

 

ԼՂՀ  հռչակման 27-րդ տարեդարձի և քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստման ընթացքն է  քննություն առնվել օգոստոսի 14-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն  Գրիգորյանի կողմից հրավիրված խորհրդակցությունում, ուր իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ են հաղորդել միջոցառումների կազմակերպման քաղաքային հանձնաժողովի անդամներն ու քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուները:

Խորհրդակցությունում մասնավորապես առանձնակի ուշադրություն է հրավիրվել  մայրաքաղաքի տոնական զարդարման, բարեկարգման և կանաչապատման, սանիտարական մաքրության ապահովման խնդիրներին, վերանայվել, հստակեցվել է մարզամշակութային միջոցառումների ծրագիրը, քաղաքապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

Հանդիպմանն անդարդարձ է եղել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղների նորոգման, կահավորման և գույքագրման գործընթացների շուրջ, քաղաքապետ  Ս.Գրիգորյանը կարևորել է բարեկարգման աշխատանքների շարունակման, արտակարգ պայմաններում` դրանք որպես ապաստարաններ բնակչությանը տրամադրելու անհրաժեշտությունը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն