12.03.2018 ՁԵՌՆԱՐԿԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ
ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆ ՏՈՆԵՐԻՆ
Կանանց միջազգային օրվան /գարնան տոներին/ էր նվիրված <<Վալեքս գարդեն հոթել>> հյուրանոցային համալիրում կայացած գրական-գեղարվեստական երեկոն, որ կազմակերպել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը: ՄԻջոցառմանը ներկա էին հանրապետության առաջին տիկինը, ուսուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, արցախյան շարժման կին-առաջամարտիկներ, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացիներ: Երեկոն ուղեկցվում էր մայրերին և աղջիկներին մեծարող չափածո և արձակ ստեղծագործություններով, հնչեցին երգեր և երաժշտություններ` արվեստի դպրոցի, երաժշտական քոլեջի սաների, Արցախի պարի պետական համույթի և պարարվեստի քոլեջի սովորողների կատարմամբ: Գարնան տոների կապակցությամբ ներկաներին ողջունեց և բարեմաղթանքի խոսքեր ասաց քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը: Վերջում հյուրերին բաժանվեցին հուշանվերներ և ծաղիկներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |