ՁԵՌՆԱՐԿԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

12.03.2018

ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆ ՏՈՆԵՐԻՆ

 

Կանանց միջազգային օրվան /գարնան տոներին/ էր նվիրված <<Վալեքս գարդեն հոթել>> հյուրանոցային համալիրում կայացած գրական-գեղարվեստական երեկոն, որ կազմակերպել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը:

ՄԻջոցառմանը ներկա էին հանրապետության առաջին տիկինը, ուսուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, արցախյան շարժման կին-առաջամարտիկներ, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացիներ:

Երեկոն ուղեկցվում էր մայրերին և աղջիկներին մեծարող չափածո և արձակ ստեղծագործություններով, հնչեցին երգեր և երաժշտություններ` արվեստի դպրոցի, երաժշտական քոլեջի սաների, Արցախի պարի պետական համույթի և պարարվեստի քոլեջի սովորողների կատարմամբ:

Գարնան տոների կապակցությամբ ներկաներին ողջունեց և բարեմաղթանքի խոսքեր ասաց քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը:

Վերջում հյուրերին բաժանվեցին հուշանվերներ և ծաղիկներ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն