27.12.2017   ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐԻ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ

Հանրապետության մայրաքաղաքում  շարունակվում են Ամանորի տոնական հանդեսները` Ձմեռ պապի, Ձյունանուշի և հայտնի հեքիաթների  հերոսների մասնակցությամբ:

Ամանորի հերթական տոնական միջոցառումը կայացավ  Ստեփանակերտի հ.10 հիմնական կրթօջախում, որ կազմակերպել էր քաղաքապետարանը` նախադպրոցական  տարիքի երեխաների ընդգրկմամբ: Ուրախ հանդիսությանը փոքրիկների համար համերգ և հեքիաթ-բեմադրություն ցուցադրվեց: Զուգված տոնածառի շուրջ շուրջպար բռնեցին նրանք` Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ, երգեցին ու արտասանեցին:

Վերջում բարեմաղթանքի խոսքերով` հյուրերը տուն վերադարձան նվերներով:

Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը և քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն