Հանրապետության մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի տոնական հանդեսները` Ձմեռ պապի, Ձյունանուշի և հայտնի հեքիաթների հերոսների մասնակցությամբ:
Ամանորի հերթական տոնական միջոցառումը կայացավ Ստեփանակերտի հ.10 հիմնական կրթօջախում, որ կազմակերպել էր քաղաքապետարանը` նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկմամբ: Ուրախ հանդիսությանը փոքրիկների համար համերգ և հեքիաթ-բեմադրություն ցուցադրվեց: Զուգված տոնածառի շուրջ շուրջպար բռնեցին նրանք` Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ, երգեցին ու արտասանեցին:
Վերջում բարեմաղթանքի խոսքերով` հյուրերը տուն վերադարձան նվերներով:
Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը և քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն