28.11.2017 ԿՆՇՎԻ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ 30-ԱՄՅԱԿԸ
ԱՅԴ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 16-ի <<Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին>> հրամանագիրը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղյան շարժման հոբելյանական միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով, որոշում է ստորագրել Ստեփանակերտի քաղաքային հանձնաժողով ստեղծելու մասին: Որոշմամբ միաժամանակ հաստատվել է անհատական կազմը և հանձնարարվել` մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը մշակել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ներկայացնել պետական հանձնաժողովին: Պետական հանձնաժողովը կգլխավորի Ստեփանակերտի քաղաքապետը /փոխնախագահն է` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը/: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` մայրաքաղաքի տարբեր կազմակերպությունների և կառույցների ղեկավարներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |