ԿՆՇՎԻ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ 30-ԱՄՅԱԿԸ

28.11.2017

ԱՅԴ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի   նոյեմբերի 16-ի <<Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին>> հրամանագիրը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղյան շարժման հոբելյանական միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով,  որոշում է ստորագրել  Ստեփանակերտի քաղաքային հանձնաժողով ստեղծելու մասին:

Որոշմամբ միաժամանակ  հաստատվել է  անհատական կազմը և հանձնարարվել` մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը  մշակել Ստեփանակերտ քաղաքում նախատեսվող տոնական միջոցառումների ծրագիրը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը ներկայացնել պետական հանձնաժողովին:

Պետական հանձնաժողովը կգլխավորի Ստեփանակերտի քաղաքապետը /փոխնախագահն է` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը/: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` մայրաքաղաքի տարբեր կազմակերպությունների և կառույցների ղեկավարներ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն