06.11.2017   ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ` ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ուսանողների միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ` Արցախի բուհերի շուրջ 100 ուսանողների համար կազմակերպված յուրահատուկ ուխտագնացությունը Ամարասի վանական համալիր:

 Ուսանողները ծանոթացան Արցախի վաղ միջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոնի պատմությանը, մոմեր վառեցին և  աղոթեցին ՊԲ սահմանը հսկող զինվորների անփորձանք ու խաղաղ ծառայության համար:

Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելել են Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի տարածքում  գտնվող դարավոր  սոսենուն, որի հարկի տակ անցկացվել է մշակութային հագեցած ծրագիր:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասրդության  հարցերի և  զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանի  խոսքով, այցը հայրենաճանաչողական էր և նպատակ էր  հետապնդվում ուսանողներին ծանոթացնել Արցախի պատմամշակութային արժեքներին և բնական  հուշարձաններին: <<Այդ առումով Ամարասի ընտրությունը պատահական չէր, քանի որ այն համարվում է հայկական դպրության առաջին կենտրոններից մեկը,- ասաց նա: -Այսպիսի  միջոցառումներն, իմ համոզմամբ,  նպաստում են երիտասարդության համախմբմանը, նրանց  հայրենասիրական դաստիարակությանն ու հոգևոր, մշակութային կարողությունների և ընդունակությունների դրսևորմանը: Նման այցերը` հայրենիքն  ավելի լավ ճանաչելու և   այն զորացնելու  հնարավորություններ են ընձեռնում>>,- հավելել է նա:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն