05.07.2017   ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ, ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

Պետական և համայնքային բյուջեի միջոցների հաշվին մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:

Եթե քաղաքի Հեքիմյան փողոցը, ջրահեռացումից և ենթակառուցվածքների վերափոխումից հետո, լիովին բարեկարգվել, մանրահատիկ ասֆալտապատվել է, ապա Մխիթար Սպարապետ և Սասունցի Դավիթ փողոցներում դեռ նոր են մեկնարկել այդ աշխատանքները: Բնակիչները գոհ են կապալառուի` <<Վերածնունդ>> ընկերության կողմից իրականացված աշխատանքների որակից և համոզված են, որ <<մի քանի տարի խնդիրներ չեն առաջանա>>:

Բարեկարգման ծրագրի շրջանակում արդյունավետ աշխատանքներ են տարվում նաև քաղաքապետարանի համայնքային բյուջեի միջոցներով: Շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի հավաստմամբ, ամռան ընթացքում նախատեսվում է ընթացիկ նորոգման ենթարկել  վնասված հենապատերն ու սանդուղքները, աղբյուրներն ու  կոյուղագծերը: Նրա խոսքով,  առաջնահերթ բարեկարգվում են  Ազատամարտիկների փողոցի առավել տուժած ճանապարհահատվածներն ու մայթերը, բնակչության  համար դարձնելով առավել մատչելի ու հարմարավետ: 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն