03.05.2017   ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՌԱՏՈՆԻՑ ԱՌԱՋ

Եռատոնից առաջ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ մայիսի 3-ին հրավիրված խորհրդակցությունում` ծրագրված միջոցառումների և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ վերջին հանձնարարություններն են տրվել քաղաքային հանձնաժողովի անդամներին, քաղաքապետարանի պատասխանատուներին, նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների և ընկերությունների ղեկավարներին:

Քաղաքի տոնական զարդարման, բարեկարգման, սանիտարական մաքրության, կանաչապատման ընթացքի մասին ներկաները տեղեկություններ են հաջորդել  քաղաքապետին, հանդես եկել առաջարկություններով: Հանդիպմանը ևս մեկ անգամ կարևորվել է մշակութային և մարզական միջոցառումների պատշաճ  մակարդակով կազմակերպման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է հրավիրվել տոնակատարություններին` քաղաքացիների, մասնավորապես` ծայրամասային փողոցների և թաղամասերի բնակչության  ակտիվ ներգրավմանը:

Խորհրդակցության աշխատանքներն  ամփոփել է     քաղաքապետ Ս.Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն