Եռատոնից առաջ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ մայիսի 3-ին հրավիրված խորհրդակցությունում` ծրագրված միջոցառումների և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ վերջին հանձնարարություններն են տրվել քաղաքային հանձնաժողովի անդամներին, քաղաքապետարանի պատասխանատուներին, նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների և ընկերությունների ղեկավարներին:
Քաղաքի տոնական զարդարման, բարեկարգման, սանիտարական մաքրության, կանաչապատման ընթացքի մասին ներկաները տեղեկություններ են հաջորդել քաղաքապետին, հանդես եկել առաջարկություններով: Հանդիպմանը ևս մեկ անգամ կարևորվել է մշակութային և մարզական միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է հրավիրվել տոնակատարություններին` քաղաքացիների, մասնավորապես` ծայրամասային փողոցների և թաղամասերի բնակչության ակտիվ ներգրավմանը:
Խորհրդակցության աշխատանքներն ամփոփել է քաղաքապետ Ս.Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն