28.02.2017 ՈԳԵԿՈՉԵԼ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Փետրվարի 28-ին ստեփանակերտցիները ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը` բազմամարդ երթ կազմակերպելով դեպի հուշահամալիր: Ծաղիկներ տեղադրելով նահատակների հիշատակը խորհրդանշող հուշարձանին, մարդիկ հարգանքի տուրք են մատուցել, իրենց ցասումն ու վրդովմունքն արտահայտել չարագործների, հայկական ջարդեր կազմակերպիչների նկատմամբ: Երկրի պետական այրերի հետ նաև հուշահամալիր է այցելել և սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |