Փետրվարի 28-ին ստեփանակերտցիները ոգեկոչել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը` բազմամարդ երթ կազմակերպելով դեպի հուշահամալիր:
Ծաղիկներ տեղադրելով նահատակների հիշատակը խորհրդանշող հուշարձանին, մարդիկ հարգանքի տուրք են մատուցել, իրենց ցասումն ու վրդովմունքն արտահայտել չարագործների, հայկական ջարդեր կազմակերպիչների նկատմամբ:
Երկրի պետական այրերի հետ նաև հուշահամալիր է այցելել և սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն